Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի և թունավոր նյութերի չորրորդ խմբաքանակը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Քիմիական զենքի այդ խմբաքանակը Լաթաքիայի նավահանգստից տեղափոխել են նավ: Գործընթացն իրականացվել է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում: Քիմիական զենքը նախատեսվում է ոչնչացնել ամերիկյան նավում:
Հայտնի է, որ թունավոր նյութերի թվում եղել է թունավոր գազ, որի քանակը Սիրիայում գերազանցում է 20 տոննան:
Նախատեսված էր Սիրիայի քիմիական զենքը երկրից դուրս բերել մինչև 2014թ.-ի փետրվարի 5-ը: Սակայն որոշակի դժվարությունների պատճառով սիրիական իշխանությունները առաջարկել են Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը ժամկետը երկարացնել մինչև մայիս: Առաջարկը նախատեսվում է քննարկել մարտի սկզբին: