Դամասկոսը սիրիական բանակի սպառազինման կազմում թունավոր զինամթերքի առկայության մասին տեղեկություն է փոխանցել Քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչներին, տեղեկացնում է Russia Today-ը:

Տեղեկատվական գործակալությունների տվյալներով՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը առաջիկա օրերին ակնկալում է Սիրիայի իշխանություններից քիմիական զենքի պաշարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալ:

Սեպտեմբերի 14-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածության համաձայն, որն ընդունել է Սիրիայի կառավարությունը, Դամասկոսը պետք է մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպությանը փոխանցի քիմիական զենքի արսենալի մասին ողջ տեղեկությունը: Իսկ 2014-ի առաջին կիսամյակում պետք է ոչնչացվի զենքի ողջ պաշարը: