Ռուսաստանի մի քանի տասնյակ զինվորականներ թունավորման ախտանիշով հոսպիտալացվել են՝ Զապորոժիեի շրջանի Վասիլյովկայում կատարած առաջադրանքից հետո։
Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ԶՈւ զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել են Բոտուլոտոկսին տիպի թունավոր նյութեր։
Նշվում է, որ ռուսական կողմը փաստաթղթեր է պատրաստում, որոնք վկայում են քիմիական ահաբեկչության մասին։