Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, ցավակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհայտ կորածների հարազատներին, հայտնում է, որ դեսպանատունը աշխատում է ճշտել այն տեղեկատվությունը, ըստ որի` մի շարք հայ զինծառայողներ պատերազմի ընթացքում հայտնվել են Իրանում:
«Դեսպանությունը չի հաստատում այդ լուրերը, բայց եթե այդպիսի տեղեկատվություն ստացվի` այն անմիջապես կտեղեկացնի հայ հասարակությանը: Ցանկացած հարցի համար դիմեք Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին»,֊ասված է դեսպանատան հայտարարության մեջ: