Մինչև այժմ Սիրիայի քիմիական զենքերի մոտ երկու երրորդ մասը դուրս է հանվել երկրից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին Մոսկվայում ապրիլի 14-ին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմադ Օզմունջոն՝ ավելացնելով, որ կազմակերպությունը ջանքեր է գործադրում տարվա կեսերին ավարտելու այս գործընթացը: «Հուսով ենք, որ այս աշխատանքները հաջող կընթանան և կնպաստեն սիրիական ճգնաժամի խաղաղ կարագավորմանը»,- նշել է նա՝ նաև տեղեկացնելով, որ քիմիական զենքերի 13-րդ բաժինը հասել է Լաթաքիայի նավահանգիստ: Այսպիսով, Սիրիայի քիմիական զենքերի 65 տոկոսը դուրս է հանվել երկրից:

 

Օզմունջոն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր ամեն ինչ անում են՝ մինչև վերջ իրականացնելու քիմիական զենքերի ոչնչացման գործընթացը:

 

Սիրիայի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին երկարաձգել զենքերի դուրս բերման և ոչնչացման ժամկետները՝ անվտանգության նկատառումներից և շարունակվող մարտերից ելնելով: Նախատեսված է քիմիական զենքերն ամբողջովին ոչնչացնել մինչև հունիսի 30-ը: