Սիրիայի քիմիական թունավոր նյութերի 40 տոկոսը կոչնչացվի այս շաբաթվա վերջում:
Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի ոչնչացման կազմակերպության համատեղ կոորդինատոր Սիգրիդ Քաագը: Նա նաև ավելացրել է, որ մինչև այժմ Սիրիայից դուրս է հանվել և ոչնչացվել քիմիական նյութերի միայն մեկ երրորդ մասը: «Մենք հույս ունենք, որ Սիրիայից դուրս բերված և ոչնչացված թունավոր նյութերը կկազմեն 40-41 տոկոս»,- նշել է Քաագը: Նա նաև ավելացրել է, որ այս փուլը կարևորագույն է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործողություններում հաջողության հասնելու համար:
Քիմիական զենքերի և նյութերի ոչնչացման համար որոշակի դժրվարություն է ներկայացնում քիմիակատների տեղափոխումը մինչև նավահանգիստ:
Համաձայն պլանավորման Սիրիայի քիմիական զենքերը ամբողջությամբ պետք է ոչնչացվեն մինչև հունիսի 30-ը: