Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացում կայուն առաջընթաց է գրանցվել:
«Սիրիայի քիմիական զենքի չեզոքացման միջազգային ջանքերում առաջընթաց կա՝ չնայած երկրից թունավոր նյութերը դուրս բերելու աշխատանքները դեռ չեն ավարտվել, ինչը նախատեսված էր վերջնական արդյունքի հասցնել դեկտեմբերի 31-ին: ՄԱԿ-ը և ՔԶԱԿ-ը շարունակում են համագործակցությունը ՍԱՀ-ի հետ, թունավոր նյութերn ապահով դուրս բերելու գործընթացը»,-հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԶԱԿ-ը հայտարարել էր Սիրիայի քիմիական զենքը մինչև 2014-ի կեսերը ոչնչացնելու ծրագրի մշակման մասին: ՔԶԱԿ-ի կողմից ընդունված ծրագրի համաձայն՝ քիմիական զենքը պետք է Սիրիայի տարածքից դուրս բերվի 2014-ի փետրվարի 5-ից ոչ ուշ և ոչնչացվի 2014-ի հունիսի 30-ին: