ՄԱԿ-ի փորձագետների խումբը ժամանել է Թուրքիա, ուր պատրաստվում է ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման ցանկացած հնարավոր դեպք. տեղեկացնում է Reuters-ը' հղում կատարելով իր անանուն աղբյուրներին:

Փորձագետներն ապրիլին ժամանել էին Կիպրոս, ուր սպասում էին սիրիական իշխանությունների թույլտվությանը երկրում ուսումնասիրություններ կատարելու համար:

Նշենք, որ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմադիր ուժերը բազմիցս մեղադրել էին միմյանց քիմիական զենք օգտագործելու համար: Պաշտոնական Դամասկոսը հերքում է իր հասցեին ցանկացած նման մեղադրանք: