ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը ընդունել է մի օրինագիծ, որը թույլ կտա նախագահ Բարաք Օբամաին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Փաստաթղթը նաև լիազորում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Մի շարք սենատորների՝ հանրապետականների և դեմոկրատների կողմից առաջարկված օրինագիծը հնարավորություն է տալիս պետության ղեկավարին պատժամիջոցներ սահմանել «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների, ինչպես նաև այն ընկերությունների նկատմամբ, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կառավարության կողմից»:
Մասնավորապես, փաստաթուղթը հնարավորություն է տալիս «պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ներկայացուցիչների նկատմամբ», նաև այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահը «որոշի, որ նրանք խոշոր ներդրումներ են կատարում նավթի ճյուղի հետ կապված ռուսական որոշակի նախագծերում»:
Բացի այդ, տեքստում ասված է, որ «եթե ԱՄՆ-ի նախագահը որոշի, որ «Գազպրոմը» զգալի ծավալով գազ է կտրում ՆԱՏՕ-ի մեջ մտնող երկրներից, ինչպես նաև Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, ապա նա պետք է պատժամիջոցներ սահմանի ոչ ուշ, քան 45 օր անց»: Սահմանափակումներ կարող են կիրառվել նաև «Ռոսօբորոնէքսպորտի» և ռուսական այլ ընկերությունների նկատմամբ:
Պատժամիջոցները կարող են կիրառվել նաև «Ռոսօբորոնէքսպորտ» և այլ ռուսական ընկերությունների դեմ:
Փաստաթուղթը նախատեսում է Կիևին ուղղակի ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը, րի համար 2015 թվականին կարող է հատկացվել 350 մլն դոլար: