ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծը, որն ընդլայնում է ԱՄՆ նախագահի լիազորությունները միջազգային առևտրային համաձայնագրերի կնքման ոլորտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Օրենսդրական նախաձեռնության ընդունման օգտին է քվեարկել 62 սենատոր, դեմ են արտահայտվել 37-ը: Սենատի կողմից օրինագծի ընդունումը սպասելի էր, այժմ առկա է ավելի բարդ խնդիր՝ դրա հաստատումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

 

Ենթադրվում է, որ փաստաթղթի հաստատման դեպքում այն նախևառաջ կկիրառվի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը վերաբերող համաձայնագրի կնքման համար:

 

Դրական որոշման հետ կապված Օբաման հայտարարել է, որ «դա կարևոր քայլ է վստահության ճանապարհին առ այն, որ ԱՄՆ-ը կարող է անցկացնել ուժեղ, բարձր չափորոշիչներին համապատասխանող առևտրային համաձայնագրեր»:

 

Սպիտակ տան կողմից տարածված նախագահի հայտարարության մեջ նշվում է, որ այդ օրենսդրական նախաձեռնության իրականացումը թույլ կտա ընդլայնել միջին դասի հնարավորությունները, կստեղծի նոր հնարավորություններ ամերիկացի աշխատողների համար, թույլ կտա սահմանել համաշխարհային առևտրի կանոններ՝ շահավետ ամերիկյան բիզնեսի համար, և կմեծացնի արտերկրում ամերիկյան արտադրանքի ներկրումը: