ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ Մոսկվայում տեղի են ունեցել Ադրբեջանի Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ Հայաստանի սահմանների կապված քննարկումներ: Այս մասին հայտնել է ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, Հայաստանին ընդամենը փոքր հատվածներն են մնացել: «Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց, որ այստեղ հնարավոր է որոշակի լարվածություն։ «Նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր», մանրամասնեց գործադիրի ղեկավարը։