Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են սահմանների անվտանգության հարցն ու երկկողմ հարաբերությունները, հաղորդում է Mehr-ը:

Կողմերն ընդգծել են բազմաթիվ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համատեղ տնտեսական եւ երկաթգծային նախագծերը: Դիվանագետները նաեւ նշել են, որ Իրանի եւ Ադրբեջանի սահմանները «մարմնավորում են խաղաղություն եւ բարեկամություն»:

Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Թեհրան: