Իրանին մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:
Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր կատարել երկու երկրների միջեւ ծագած վիճահարույց հարցերի լուծման համար:
«Իրանը ուշադրությամբ հետևում է տեղի ունեցող իրադարձություններին, կոչ է անում երկու երկրներին գործել զգուշավոր, լուծել այն թյուրիմացությունները, որոնք առաջացել են բանակցությունների արդյունքում», - հավելել է Քանանին:
Նա նաև նշել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:
Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը։ Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։