Գերմանիայի Տեղեկատվական տեխնիկայի անվտանգության հարցերով դաշնային գերատեսչությունը (BSI) սահմանել է պոտենցիալ կիբերհարձակումների հետմղման պատրաստականության «բարձր» մակարդակ: Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը:

«Մենք ամեն օր նկատում ենք կառավարական ցանցերի դեմ ուղղված հարձակումներ»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Առնե Շենբոմը:

Նա նաև նշել է, որ BSI-ը սերտ կապի մեջ է ընտրությունների կազմակերպիչների, քաղաքական կուսակցությունների և դաշնային հողերի հետ՝ ընտրությունների նախաշեմին կիբերհարձակումների դեմ պայքարի միջոցները քննարկելու համար:

 
 

Պարբերականի տեղեկությամբ՝ պատրաստականության մակարդակի բարձրացումը կապված է ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում իրականացված ցանցահենային հարձակումների մասին տեղեկությունների հետ:

Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: