Իսպանիայում դադարել է գործել կորոնավիրուսի պատճառով մարտի 14-ին մտցված բարձր պատրաստվածության ռեժիմը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բարձր պատրաստվածության ռեժիմը երկրում ուժի մեջ էր 99 օր: Այն երկարաձգվել է վեց անգամ:
Իսպանիան աշխարհում COVID-19-ից ամենատուժած երկրներից է: Մինչ օրս երկրում կորոնավիրուսից մահացել է 28.3 հազար մարդ, համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե 246 հազար է: