«Գամալեյա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կփորձարկվի 60-ից բարձր տարիքի կամավորների շրջանում, եթե  ավագ տարիքային խմբերի շրջանում այն օգտագործելու թույլտվություն ստանան՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Նրա խոսքով՝ հետհաշվառման թեստերից հետո կամավորների խմբեր կհավաքագրվեն Մոսկվայի բնակիչներից:

Նա հավելել է, որ այս հետազոտության մասնակիցները բժիշկների կողմից խիստ հսկողության տակ կլինեն: