Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ քսանյակի» գագաթաժողովում ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչև տարեվերջ: Այս կապակցությամբ նա կոչ է արել առաջին դոզաները բաժանել զարգացող երկրներին:

Նրա խոսքով՝ հաջողվել է արագացնել մշակումը և առողջապահության ոլորտում տեխնոլոգիաների արտադրությունը համաշխարհային մակարդակով: Նա նշել է՝ կարելի է համարել, որ մինչև տարեվերջ պատվաստանյութը հասանելի կլինի:

Մակրոնը նաև կոչ է արել միավորել երկրների ջանքերը COVID-19-ի դեմ պատվաստանյութը տարածելու համար քիչ զարգացած երկրներում: