Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը սոցիալական ցանցում հորդորել է մուսուլմանական երկրներին համախմբվել Միացյալ Նահանգներից եկող ընդհանուր վտանգի դեմ: «Ես կրկին կոչ եմ անում, առաջին հերթին արաբական և մուսուլմանական պետությունների առաջնորդներին, կրոնական և հասարակական գործիչներին ուժ գտնել իրենց մեջ մոռանալու բոլոր վիրավորանքները և ժամանակավոր ամբիցիաները, համախմբվել, դառնալ մեկ բռունցք, ինչպես պահանջում են Ղուրանը և Սուննան, կազմել միասնակ ճակատ իսլամական աշխարհը կործանելու ԱՄՆ ջանքերի դեմ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, Կադիրովը նման գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում:

 

 

Միաժամանակ Չեչնիայի առաջնորդը նշել է, դա չպետք է դիտարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ ուղղված պատերազմի կոչ: