Ինչպես հայտնում է ria.ru-ն ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանի օպերատորների և ընկերների խումբը, որը նկարահանումներ էր իրականացրել ԱՄԷ-ում գտնվող շեյխ Զաիդի Մեծ մզկիթի մոտ, ձերբակալվել է, որից հետո նրանք օգնության խնդրանքով դիմել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին. «Խմբի անդամները դիմել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին: Այսօր ստացել ենք պատասխանը, որում նշված է, որ Կադիրովի վարչակազմը կզբաղվի այս հարցով: Նախագահի օգնականը կապվել է Կադիրովին դիմած տղաների հետ, հստակեցրել տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել»,-լրատվականին հայտնել է ռուսաստանցի ռեժիսորը:
Հիշեցնենք, որ խմբի տղաների հետ ձերբակալվել էր նաև Արիկ Մանուկյանը: Նա 10 օր է անցկացրել արաբական կալանավայրերից մեկում: Գործին միջամտել է ԱՄԷ-ում ռուսական դեսպանատունը, որից հետո հայ ռեժիսորին ազատ են արձակել կալանավայրից, սակայն նա չի կարող լքել երկիրը մինչև դատավարության ավարտը: «Մինչ այս պահը որևէ հստակություն չկա, սպասում ենք դատավարությանը, ոչինչ անել չենք կարող, առանց որևէ հիմնավորման՝ գործը երկարում է»,-լրատվականին պատմնել է ռեժիսորը՝ հավելելով, որ իր հետ միասին ձերբակալվել են նաև իր եղբայրները, և այս պահին, թեև նրանք կալանավորված չեն, սակայն նրանցինց ոստիկանությունը վերցել է անձնագրերը և նրանք ԱՄԷ-ից դուրս գալ պարզապես չեն կարող:
Նշենք, որ ըստ արաբական աղբյուրների, Մանուկյանը ձերբակալվել է Աբու Դաբիում՝ 2 ամիս առաջ, քանի որ առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցնելու, անօդաչու սարքով հարսանեկան տեսանյութ էր նկարահանել շեյխ Զաիդի Մեծ մզկիթի մոտ: