Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «քսանյակի» երկրներին կոչ է անում խթանելու գլոբալաման գործընթացները՝ տնտեսության մեջ սաստկացող քաղաքական ռիսկերի դեմ պայքարի համար, ասված է հուլիսի 23–24-ը Չինաստանում կայանալիք «ֆինանսական քսանյակի» առթիվ՝ հիմնադրամի կողմից պատրաստված փաստաթղթերում:
«Քաղաքական ռիսկերի սաստկացման առնչությամբ ազդեցիկ քաղաքական գործիչները պետք է վերականգնեն բազմակողմ հարաբերությունների եւ գլոբալացման ոգին, բազմապատկելով գլոբալացման դրական դերը»,- ասված է փաստաթղթում:
«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն նվիրել աշխատավորների համար կորուստների կրճատմանը, որոնց վնաս է հասցրել գլոբալացումը, գլոբալացման դրական վարկ ստեղծել հասարակության՝ թերահավատորեն տրամադրված խավերի շրջանում: Դա կպահանջի ֆինանսական պաշարների օգտագոծում, օրինակ՝ ուսուցման համար, ինչպես նաեւ հստակ եւ համոզիչ հաղորդակցական ռազմավարություն»,- նշում է հիմնադրամը:
Հիմնադրամն ընդգծում է, որ հենց ոչ քաղաքական ռիսկերն են առանձնապես վտանգավոր այս պահին տնտեսության համար: Բացի քաղաքական ռիսկերից՝ դա ահաբեկչությունն է, բնական աղետները (օրինակ՝ երաշտն Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայում), նոր հիվանդությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: