ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիության երկրներին կոչ է անում Ռուսաստանի հետ կնքել համագործակցության նոր բազային համաձայնագիր, որը լուրջ տնտեսական բաժին ներառի:

 

«Եվրոպան մեր ավանդական կարևորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Եվ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ այդպես լինի այսուհետև էլ, որպեսզի ի հայտ գան գործարար համագործակցության նոր հնարավորություններ, որպեսզի վերանան առևտրի և ներդրումների արգելքները»,- հայտարարել է Պուտինը՝ մայիսի 23-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

 

«Դրա համար Եվրամիությանը և Եվրոպայի երկրներին կոչ ենք անում հետևողականորեն շարժվել Ռուսաստանի և ԵՄ-ի գործընկերության և համագործակցության բազային նոր համաձայնագրի կնքման ուղղությամբ: Մեր կարծիքով՝ այդ փաստաթուղթը պետք է բովանդակի հզոր առավելագույնս կոնկրետ առևտրատնտեսական բաժին»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: