ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել 2015-16թթ.-ի ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին բացել իրենց դռները 100 հազար սիրիացի փախստականների առջև: Փախստակնների հարցերով գրասենյակի մամուլի քարտուղար Դեն Մաք Նորթոնը հաստատել է, որ աշխատանքներ են կատարվում հնարավորիս արագ գտնելու այնպիսի երկրներ, որոնք կարող են ընդունել սիրիացի փախստակններին առաջիկա տարիների ընթացքում:
Նա նաև ավելացրել է, որ վերսկվել են կոչերն ուղղված միջազգային հանրությանը' սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար: Նորթոնը նշել է, որ 30 հազար սիրիացիներ կարիք ունեն մինչև տարեվերջ հաստատվելու ընդունող երկրներում, միևնույն ժամանակ մինչև այժմ 12 երկիր սկսել է պատրաստակամություն հայտնել՝ ընդունելու 18 հազար սիրիացիների:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ սիրիացի փախստականների թիվը տարեվրջին կարող է հասնել 4 միլիոնի: Սիրիական հակամարտության սկզբից միլիոնավոր սիրիացիներ հեռացել են երկրից՝ հաստատվելով հարևան Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում: