Միջազգային հանրակցությունը պետք է ջանքեր գործադրի, որպսզի մինչև 2030 թվականը կիսով չափ կրճատի փախստականների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ մայիսի 23-ին Ստամբուլում ելույթ ունենալով առաջին Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի բացման արարողությանը:
Գագաթնաժողովին մասնակցում են 177 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում պետությունների և կառավարությունների 65 ղեկավար:
«Այսօր մարդկությունը ճգնաժամային շրջան է ապրում՝ կապված զինված հակամարտությունների և բնական աղետների հետ: Դրա հետևանքով առնվազն 130 միլիոն մարդ օգնության ամենօրա ապահովման կարիք ունի: Փախստականների թիվն առավելագույնի է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Ես ձեզ կոչ եմ անում ջանքեր գործադրել մինչև 2030 թվականը տեղահանված անձանց թիվը կիսով չափ կրճատելու և հանձնառությունների ավելի արդարացի բաշխման հիման վրա փախստականների և տեղահանված անձանց հիմնախնդիրների երկարաժամկետ լուծումների ընդունման համար»,- հայտա րարել է Պան Գի Մունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: