ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել իսրայելցիներին և պաղեստինցիներին խուսափել բռնությունից: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով կազմակերպության կայքում հրապարակված գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

 

«Բռնությունը միայն խորացնում է անվստահությունը՝ հեռացնելով իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հեռանկարը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ Պան Գի Մունը «խորապես անհանգստացած է Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին վերջին մի քանի օրերի ընթացքում բռնությունների և սպանությունների աճից և կոչ է անում հակամարտող կողմերին անել հնարավոր ամենը՝ իրավիճակը սրելուց խուսափելու համար»: