ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մարտի 8-ին իր մտահոգությունն է հայտնել «Իսլամական պետության» կազմակերպության գործողությունների վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա ռազմական հանցագործություն է համարել Իրաքի հյուսիսում գտնվող պարթևական Հադրա քաղաքի ավերումը և կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ամենին վերջ տալու համար:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ վերջ դնելու նման ահաբեկչական գործողություններին, ինչպես նաև կանխելու մշակութային արժեք ներակայցնող իրերի մաքսանենգությունը»,- նշվել է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ մշակութային ընդհանուր ժառանգության դիտավորյալ ոչնչացումը համարվում է ռազմական հանցագործություն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

Իսլամիստները մարտի 7-ին սկել են ոչնչացնել Մոսուլից 80 կմ հեռավորության վրա գտնվող Հադրա քաղաքի ավերակները: Բացի այդ, մարտի 8-ին ԻՊ-ի ահաբեկիչները սկսել են Դուր Շարրուկինա հին քաղաքի ավերումը, որը կառուցել էր ասորական թագավոր Սարգոն 2-րդը:

 

Ավելի վաղ ահաբեկիչները հողին էին հավասարեցրել Նեմրութ քաղաքը, ինչպես նաև պայթեցրել Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը, պատմության թանգարանը:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: