ՄԱԿ-ը զգուշացրել է, որ ավելի քան 12 հազար մարդ կարող է սպանվել սիրիական Այն ալ Արաբ քաղաքը «Իսլամական պետության» ձեռքում հայտնվելու դեպքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Նա կոչ է արել Թուրքիային' թույլ տալ Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին անցնել սահմանը՝ խուսափելով ԻՊ-ի զանգվածային սպանությունից: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պետք է ջանքեր գործադրել խուսափելու բնակիչների սպանություններից:

 

ՄԱԿ-ի բանագանցը նաև զգուշացրել է, որ Այն ալ Արաբ քաղաքի վրա հսկողություն հաստատելու դեպքում ահաբեկիչների հսկողության տակ լինի թուրք-սիրիական 400 կմ երկարությամբ սահմանը:

 

Նրա խոսքով քաղաքում այժմ գտնվում են 500-700 տարեց մարդիկ:

 

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

 

Ահաբեկիչներն արդեն 3 շաբաթից ավելի է պայքարում են քաղաքը գրավելու համար: