ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջին անգամ Եմենի հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի հաստատման կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Եմենն ամենաաղքատ երկիրն է Մերձավոր Արեւելքում, որն արդեն գտնվել է խորը ճգնաժամի մեջ՝ հակամարտությունից առաջ: Ռազմական դիմակայությունը միայն կսրի այդ խնդիրները:
«Ահա՝ ինչու եմ ես Եմենում անհապաղ կրակի դադարեցման կոչ անում բոլոր կողմերին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն ինձ վստահեցրել են, որ հասկանում են քաղաքական գործընթացի անհրաժեշտությունը: Ես կոչ եմ անում բոլոր եմենցիներին մասնակցել հակամարտության կարգավորմանը բարի կամքի ոգով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: