Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Թալիավինիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եռակողմ խմբի հանդիպումը պետք է տեղի ունենա մոտ ապագայում: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքի հաղորդագրությունը:

 

«Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եռակողմ շփման խմբի հանդիպումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, որպեսզի հրադադարի ռեժիմը հաստատվի դեկտեմբերի 9»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Թալիավինին, իր հերթին, նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի պայմանագիրը պետք է պահպանեն հակամարտող բոլոր կողմերը:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի մասին փաստաթուղթը կստորագրվի դեկտեմբերի 9-ին: