Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ երկրի հարավ-արևելքում իրավիճակը կարգավորելու շուրջ բանակցությունները Մինսկում հնարավոր է անցկացվեն դեկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Անցյալ շաբաթ Պորոշենկոն հայտարարել է, որ հանդիպումը Մինսկում տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Մինսկյան բանակցություններում Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության մշտական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինն առաջարկել էր հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 12-ին։