Եվրամիությունը կշարունակի Ղրիմը չճանաչելու իր ռազմավարության իրագործումը, «այդ թվում՝ թերակղզու նկատմամբ արգելափակիչ միջոցներին աջակցելու ճանապարհով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու տարեդարձի կապակցությամբ արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի՝ մարտի 16-ին տարածված հայտարարության մեջ:
«ԵՄ-ն կոչ Է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ համանման սահմանափակիչ միջոցառումներ սահմանել Ղրիմի նկատմամբ»,-ասված Է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաեւ ասված Է, որ Եվրամիությունը մտահոգված «Ղրիմում ռազմական ներկայության մեծացման եւ թերակղզում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ»: «Եվրամիությունը վերահաստատում Է խորը մտահոգությունը Ղրիմում ռազմական ներկայության մեծացման եւ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ, ներառյալ խոսքի ազատության խախտումները եւ փոքրամասնությունները ներկայացնող անձանց հետապնդումը»,-նշվում Է հայտարարության մեջ:
ԵՄ-ի Խորհուրդը դատապարտել Է Ղրիմի միացումը ՌԴ-ին եւ վերահաստատել աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Հանրաքվեի անցկացումից եւ դրան հաջորդած Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի եւ Սեւաստոպոլի միացումից մեկ տարի անց «Եվրամիությունը մնում Է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցման համոզված կողմնակիցը»,-ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: