Եվրամիության գագաթնաժողովը խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 40 տոկոսով (1990 թվականի մակարդակի նկատմամբ) եւ վերականգնվող էներգիայի բաժինը հասցնել ԵՄ-ի ամբողջ էներգասպառման 27 տոկոսին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:
Նաեւ, նրա խոսքով, ԵՄ-ի գագաթնաժողովը խնդիր է դրել Եվրամիության էներգաարդյունավետությունը բարձրացնել 27 տոկոսով: ԵՄ-ի զարգացման գլխավոր գերակայություններից մեկը Հերման վան Ռոմպյոյը համարել է էներգաանկախության հասնելը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում ասվում էր, որ ԵՄ-ն մինչեւ 2020 թվականի վերջը 180 մլրդ եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: