Ջո Բայդենը, որին լրատվամիջոցներն արդեն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ են հայտարարել, ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դեռ երկար ամիսներ լայնորեն հասանելի չի լինի բնակչությանը:
«Ակնհայտ է, որ նույնիսկ հաստատված պատվաստանյութը դեռ երկար ամիսներ լայնորեն հասանելի չի լինի»,- ասել է Բայդենը մի խումբ փորձագետների հետ ճեպազրույցից հետո, որոնք նրա համար պետք է COVID-19-ի դեմ պայքարի ծրագիր մշակեն:
Ըստ նրա, ԱՄՆ-ը դեռ մեծ հեռանկարներ ունի համավարակի մութ ժամանակաշրջանին բախվելու համար. վարակվածների և հոսպիտալացվածների թիվն աճում է: «Ըստ կանխատեսումների, մինչև պատվաստանյութի լայնորեն հասանելի դառնալը, մենք կարող ենք ևս 200 հազար զոհ ունենալ մոտակա ամիսներին»,- նշել է Բայդենը: