Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ըստ Российская газета-ի, հիասթափեցնող կանխատեսում է արել. վաղաժամ է ակնկալել, որ համավարակը կմարի՝ կորոնավիրուսով հիվանդացած բնակչության իմունիտետի զարգացման շնորհիվ, քանի որ գլոբալ մասշտաբով շատ քչերն են հիվանդացել COVID-19- ով:
ԱՀԿ առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ասել է. «Մինչ այժմ աշխարհում քչերն են վարակվել վիրուսով և իմունային պատասխան մշակել: Պետք է հիշել, որ աշխարհի բնակչության մեծ մասը մնում է խոցելի վիրուսի դեմ»: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխարհում կա ավելի քան 20 միլիոն վարակի դեպք և այդ վարակից մահացել է գրեթե 737 հազար մարդ:
Բնակչության իմունիտետի բացակայության պատճառով ԱՀԿ-ն կոչ է անում դիմակներ կրել փակ տարածություններում և մարդկային կուտակումների դեպքում, պահպանել 1.5-2 մետր սոցիալական հեռավորությունը, խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց: Այնուամենայնիվ, ԱՀԿ փորձագետները անհանգստացած են այն փաստի պատճառով, որ ոչ բոլոր երկրներում են դպրոցները հագեցած ձեռքերի լվացման հարմարանքներով: Մասնավորապես, վիրուսը հաճախ փոխանցվում է ձեռքերի միջոցով: