Կենսաբանական գիտությունների դոկտոր, Համակարգային կենսաբանության ամերիկյան դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան ասել է, որ COVID-19 ունեցող հիվանդների միայն 7-8% -ը ուժեղ և երկարատև իմունիտետ ունի: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Ընդ որում կորոնավիրուսով է հիվանդացել մեծ քանակությամբ հակամարմիններ եւ բարձր իմունիտետ ունեցող մարդկանց 7-8%-ը:
Նա նշել է, որ առավել հաճախ ամենակայուն իմունիտետը ձեռք են բերում «ավելի մեծ տարիքի» հիվանդները, որոնց մոտ հիվանդությունը ծանր է ընթացել:
Բարանովան բացատրել է, որ նրանք, ովքեր կորոնավիրուսի թեթեւ ձեւով են հիվանդացել, վարակից բուժվել են ինտերֆերոնների օգնությամբ, որոնք արագորեն արտադրվում են մարդու մարմնում` ի պատասխան վիրուսի:
«Այս դեպքում ինտերֆերոններն իրենք են հաղթահարել հիվանդությունը, և հակամարմիններ չեն առաջացել, այդ պատճառով էլ այս հիվանդները COVID-19- ի նկատմամբ իմունիտետ չունեն», – ասել է կենսաբանը:
Մասնագետը հավելել է, որ որոշ ապաքինվածների մոտ իմունիտետը նկատելիորեն նվազում է մեկ ամսվա ընթացքում, և, արդյունքում, կրկին վարակվելու վտանգ կա: