Բրիտանացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ 20 տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել: Ըստ նրա՝ նա շատ խոցելի է եղել, իսկ տղամարդն «օգտվել է իր իրավիճակից», գրում է The Telegraph-ը:
56-ամյա Ռոուլինգը չի բացահայտել տղամարդու ինքնությունը:
Բռնության ենթարկվելու մասին հայտարարությունը Ռոուլինգն արել է այն բանից հետո, երբ երկրպագուները նրան մեղադրեցին տրանսֆոբիայի մեջ «Կարծիք. COVID-19-ից հետո հարկավոր է ստեղծել ավելի արդար աշխարհ մարդկանց համար, ովքեր ունենում են դաշտանային ցիկլ» հոդվածի համար:
Երկրպագուները նրան մեղադրել են տրանսգենդերների և տրանսսեքսուալների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: