ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ երեկո դարձել Է The Colbert Report («Քոլբերտի զեկույցը») կատակերգական շոուի վարողը: Ծրագրի ընթացքում, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, նա պատմել Է իր մեծ ականջների եւ ամբողջ տնով մեկ ցաքուցրիվ արված գուլպաների մասին:

 

«Ես՝ Սթիվ Քոլբերտս, երբեք չեմ սիրել ԱՄՆ-ի նախագահին: Նա շատ մեծամիտ Է եւ, անշուշտ, իր մասին խոսում Է երրորդ դեմքով»,- կատակել Է պետության ղեկավարը: Ելույթ ունենալով հաղորդավարի դերում՝ նա նաեւ առիթը բաց չի թողել հեգնելու ԱՄՆ-ի Հանրապետական կուսացությանը եւ գովազդելու առողջապահության՝ իր բարենորոգումը:

 

«Նախագահը կարող Էր բարենորոգման մասին երիտասարդությանը պատմել իր ուղերձում կամ Էլ մամուլի ասուլիսի ժամանակ: Բայց երիտասարդները նորություններ չեն դիտում, նրանք գերադասում են կատակերգական շոուները»,- մեջբերում Է Օբամայի խսքը The Hollywood Reporter-ը:

 

Դրանից հետո Օբաման զբաղեցրել Է հյուրի տեղը եւ պատասխանել Սթիվ Քոլբերտի հարցերին, հաղորդել Է ABC News-ը: Մասնավորապես, նա պատմել Է, որ սովորություն ունի գուլպաները շաղ տալու ամբողջ տնով մեկ: «Կինս՝ Միշելը, ինչպես նաեւ դուստրերս՝ Մալիան եւ Սաշան, մշտապես կատակում են իմ մեծ ականջների կամ, նրանց կարծիքով, ձանձրալի կոստյումների առիթով»,- խոստովանել Է նախագահը:

 

Այնուամենայնիվ Օբաման չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչ զգացողություն ունի, ինքը մեծ նախագահ Է, թե մեծագույն: