Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է տարեց երևանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին և 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին։ Տարոն Մարգարյանի անունից Ռուզան Զաքարյանը շնորհավորել է նրանց՝ մաղթելով քաջառողջություն, և հանձնել է նվերները։
«Տարբեր առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ այցելելում ենք տարեց մեր քաղաքացիներին. դա մեզ հնարավորություն է տալիս նաև անձամբ տեղեկանալ նրանցից յուրաքանչյուրի կեցության մասին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը։
100-ամյակը հատած երևանցիներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետի հետևողական ուշադրության համար և մաղթել նրան երկարակեցություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն