Ռուսաստանում կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ են սկսել կատարել փոքր թվով կամավորների վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին:

 

«Սպասում ենք այս դեղի քաղաքացիական շրջանառության թույլտվություն ստանալուն», – ասել է մասնագետը:

Դեղամիջոցի հատկությունների և արդյունավետության վերաբերյալ լրացուցիչ դիտարկումներ են արվում: