Մոսկվայում ևս յոթ հիվանդ է մահացել նոր տիպի COVID-19 կորոնավիրուսից: Այս մասին հաղորդվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբի կայքում:
Ըստ օպերատիվ շտաբի տեղեկատվության, նրանց COVID-19-ի թեստը դրական է եղել:
Հայտնի է նաև, որ հիվանդները ուղեկցող հիվանդություններ են ունեցել՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, կարդիոսկլերոզ, պիելոնեֆրիտ, ենթաստամոքսային գեղձի ատրոֆիա:
Նրանցից երեքը նաև քրոնիկ բրոնխիտ են ունեցել:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 8.672 դեպք: