Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը'առողջացած, 7747-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 7741 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք, առողջացել է 202 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 427 հազար 511-ի: