Հայաստանում դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 737 դեպք, որից 331 հազար 152-ն՝ առողջացած:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4123 բուժառու, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 6788 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 88 դեպք: Առողջացել է 125, մահացել՝ 5 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7961 մահվան դեպք է արձանագրվել
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 553 հազար 654 թեստավորում: