Հայաստանում հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 126 դեպք, որից 332 հազար 201-ը'առողջացած, 7986-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու, այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 581 հազար 573-ի: