Հայաստանում մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 498 դեպք, որից 403 հազար 671-ը'առողջացած, 8493-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6717 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 4020 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, առողջացել է 755 քաղաքացի, արձանագրվել է մահվան 15 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 902 հազար 684-ի: