Հայաստանում հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 հազար 795 դեպք, որից 336 հազար 5-ը'առողջացած, 8053-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 հազար 202 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4673 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք, առողջացել է 286 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 726 հազար 988-ի: