Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 հազար 922 դեպք, որից 336 հազար 79-ը'առողջացած, 8056-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 250 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7890 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3127 նոր դեպք, առողջացել է 74 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 734 հազար 878-ի: