Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 513 դեպք, որից 333 հազար 200-ը'առողջացած, 8010-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3789 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 6134 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, առողջացել է 83 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 620 հազար 189-ի: