Հայաստանում հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 785 դեպք, որից 333 հազար 655-ը'առողջացած, 8020-ը' մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4594 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4040 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք, առողջացել է 46 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 644 հազար 655-ի: