Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է…
Երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն' առողջացած, 4458-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում:
Այսպիսով' երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 »,- հայտնում են նախարարությունից: