Բրազիլիայի Նատալ քաղաքում ծնվելուց չորս օր անց մահացել է կորոնավիրուսով վարակված մի երեխա: Այս մասին հաղորդում է Globo1 պորտալը՝ հղում անելով տեղական առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երեխան մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին:
Փոքրիկը վաղաժամ էր ծնվել՝ մոր հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո բժիշկները նրան տեղափոխել էին շնչառական անբավարարություն ունեցող նորածինների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունք:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան COVID-19-ով է վարակված: Նրա մայրը, ում մոտ հայտնաբերվել է հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ և ճարպակալում, սպասում է կորոնավիրուսային թեստի արդյունքներին, նա մեկուսացված է:
Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 15,927 դեպք: 800 մարդ մահացել է: