Հյուսիսային Կորեան իր բանակը բերել է մարտական բարձր պատրաստվածության և սպառնացել է ԱՄՆ-ին «սարսափելի աղետներով»: Նման հայտարարությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Հարավային Կորեայի մտադրությունը. տեղեկացնում է Reuters-ը:
Փհենյանը հանդես է եկել Վաշինգտոնի սուր քննադատությամբ և հիշեցրել է պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերը, թե ԱՄՆ-ն երբեք չի հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա: Սակայն այժմ այս սպասվելիք զորավարժություններն ապացուցում են, որ նրա խոսքերը բացարձակ սուտ են եղել. հայտարարել է պաշտոնական Փհենյանը:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև համատեղ զորավարժությունները պետք է սկսվեն հոկտեմբերի 8-ին և շարունակվելու են 3 օր: Նրանց պլաններին, սակայն, խանգարում է տարածաշրջանում մոեգնած սաստիկ թայֆունը: